HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսլամիստները Մալիում առևանգել են ֆրանսիացի լրագրողի

Մալիում իսլամիստներն առևանգել են ֆրանսիացի լրագրող Օլիվիե Դյուբուային։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Դելուարը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը լուրը հաստատել է Reuters գործակալությանը՝ նշելով, որ ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունն արդեն իսկ կապ է հաստատել Դյուբուայի ընտանիքի հետ։ Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ուսումնասիրում է սոցիալական ցանցերում հայտնված 21 վայրկյանանոց տեսանյութը, որտեղ լրագրողը պատմում է իր առևանգման մասին։

Դյուբուային առևանգել է «Իսլամի և մուսուլմանների աջակցության խումբ» ահաբեկչական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ։ Դելուարի խոսքերով՝ լրագրողն առևանգվել է ապրիլի 8-ին՝ Մալիի հյուսիս-արևելքում գտնվող Գաո փոքր քաղաքում, որտեղ ռեպորտաժներ էր պատրաստում։ Նույն օրը լրագրողը, որը «լավ գիտեր Մալիի այդ վտանգավոր շրջանը», ճաշից հետո չի վերադարձել հյուրանոց։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Դյուբուայի անհետացման մասին տեղեկացել է ապրիլի 10-ին, սակայն որոշել է չհայտարարել այդ մասին՝ հույս ունենալով, որ առևանգված լրագրողը ազատ կարձակվի։ Դելուարը Մալիի և Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել անել հնարավորը՝ լրագրողի ազատ արձակման համար։

Լուսանկարը՝ RSF-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter