HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բենյամին Նեթանյահուն չի կարողացել նոր կառավարություն ձևավորել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որն այդ պաշտոնն զբաղեցնում է արդեն 12 տարի, չի կարողացել կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այդ մասին գրում է Deutsche Well-ն։ Մայիսի 5-ի գիշերը լրացել է այն ժամանակը, որի ընթացքում ընտրությունները հաղթած կուսակցության առաջնորդը պետք է խորհրդարանում մեծամասնություն ձևավորեր։ 

Նեթանյահուն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ չի կարողացել լուծել այդ խնդիրը և նախարարների կաբինետի ձևավորման մանդատը հետ է վերադարձնում նախագահին։ Ի պատասխան Ռիվլինը հայտնել է, որ մայիսի 5-ին կապ կհաստատի կուսակցությունների հետ՝ կառավարության ձևավորման գործընթացի կապակցությամբ։ Նա կարող է մանդատը վերադարձնել Քնեսեթին, ինչը նշանակում է խորհրդարանի ցրում և խորհրդարանական նոր ընտրություններ։ Բացի այդ, նախագահը կարող է նոր թեկնածու ընտրել, որը 28 օրվա ընթացքում պետք է ձևավորի կոալիցիոն կառավարություն։

Այդպիսի թեկնածու կարող է դառնալ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Յաիր Լապիդը, որն առաջնորդում է Եշ Ատիդ կուսակցությունը։ Ինքը՝ Նեթանյահուն հնարավոր է առաջարկի Լիկուդ կուսակցության նախկին անդամ Նաֆթալի Բենեթի թեկնածությունը։ Եթե նոր թեկնածուն ևս չկարողանա ստանալ պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ապա Իսրայելում կկայանան խորհրդարանական նոր ընտրություններ։ 

Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել 2020 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի անդամներ Բենյամին Նեթանյահուն և Բեննի Գանցը չէին կարողացել պայմանավորվել հաջորդ տարվա պետբյուջեի շուրջ։ Այդ ժամանակ Նեթանյահուն հրաժարվել էր հաստատել բյուջեն։ Գործող իշխանության քննադատները հայտարարել էին, որ այդ քայլով Նեթանյահուն փորձել էր խանգարել Գանցին՝ 2021 թվականի աշնանը զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Լուսանկարը՝ Abir Sultan / Pool via AP file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter