HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սաֆարի Ինտերնացիոնալ» որսորդական ընկերության տնօրինմանը հանձնված անտառային տարածքները հետ կվերցվեն

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի որս կազմակերպելու վերաբերյալ 2020թ. հունվարի 29-ին համացանցում տեղադրված տեսանյութի հանգամանքները պարզելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել էր ՀՀ ոստիկանություն։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ, ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տեսանյութի բեզոարյան այծի որսը կազմակերպվել է 2017թ. ապրիլ ամսին «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի կողմից, որը հանդիսանում է որսորդական տնտեսություն և իր գործունեությունը ծավալում է ՀՀ  կենդանական աշխարհի մասին օրենքի 27.2-րդ հոդվածի համաձայն, նաև ՀՀ բնապահպանության նախարարության և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով:

Շրջակա միջավայրի նախարարությունը, ըստ հաղորդագրության, նախաձեռնել է մասնավոր ընկերությանն («Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները պետության տնօրինմանը հետ վերադարձման, պայմանագիրը խզելու գործընթաց, ինչպես նաև մշակել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter