HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ն` առողջացած, 4192-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ երեկ կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, մահացել է 14 մարդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1004873 թեստավորում:

Առողջացել է 714 բուժառու, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 մարդ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter