
ՄԻՊ. պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը բերեց մարդու իրավունքների խախտումների նման ծավալի
Պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը բերեց մարդու իրավունքների խախտումների նման ծավալի:
Այս մասին խորհրդարանում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 2020 թվականի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցի քննարկմանը:
«Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն, և ես միջազգային կառույցներին միշտ ասում եմ` ձեր լռությունն էր, որ բերեց սրան, դուք նաև ձեր լռությամբ վնասեցիք մարդու իրավունքների համակարգը»,- ասաց Պաշտպանը
Թաթոյանն ընդգծեց` Հայաստանի քաղաքացիների համար պարզ դարձավ, որ պատերազմը դադարեց ոչ թե այն պատճառով, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն այն դադարեցրեց, այլ հարցը քաղաքական ճանապարհով լուծվեց:
«Մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, օրինակ հարց` ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ կազմակերպություն Արցախ չի այցելում, կարո՞ղ է ինձ որևէ մեկը բացատրել: Ես իրենց ասում եմ` դուք ձեր պահվածքով վնասել եք մարդու իրավունքների համակարգը»,- ասաց նա:
Մեկնաբանել