
Համաշխարհային բանկը 3 մլն 218 հազ. դոլար կտրամադրի արցախցիների աջակցության ծրագրերի համար
Կառավարությունը մայիսի 6-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Համաշխարհային բանկը 3 մլն 218 հազ. դոլար կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների աջակցության ծրագրերի անհատույց համաֆինանսավորման նպատակով:
«Արցախցիներին աջակցության զուտ սոցիալական բնույթի ավարտված և ընթացող միջոցառումների քանակը մոտ 25 է: Միջոցառումները քննարկվում են միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական կառույցների հետ: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Դրամաշնորհի շրջանակում իրականացվելու է աջակցության չորս ծրագիր՝ Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումներ, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացում:
Մեկնաբանել