HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան»-ՀՅԴ դաշինքը

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով։ Դաշինքը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս մասին հայտնել է կուսակցությունը՝ տարածած հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter