HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Թուրքիան ոչ բոլոր հարցերում է համամիտ Ռուսաստանի հետ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերում Մոսկվայի և Անկարայի տեսակետները տարբեր են, սակայն Ռուսաստանի հետ երկխոսությունը, որպես տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկը, անհրաժեշտ է պահել բաց և շարունակել փոխգործակցությունը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք փորձում ենք Ռուսաստանի հետ հաստատել աշխատանքային փոխհարաբերություններ։ Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանը կարևոր գործող դերակատար է։ Դրա հետ միասին, միշտ չէ, որ հեշտ է հասնել դրական արդյունքների, սակայն հնարավոր է։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մենք ունենք միևնույն տեսակետը։ Սակայն մենք կարող ենք բաց խոսել։ Կարևոր է բաց պահել երկխոսության ալիքները»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող հարվածի տակ դնել երկրի անվտանգությունը։ «Ռուսաստանը դա հասկանում է։ Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ, երբ դա հնարավոր է, սակայն մնում ենք անսասան, երբ անհրաժեշտ է»,- նշել է Չավուշօղլուն։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է նպաստի տարածաշրջանային և միջազգային կայունությանը։ «Սիրիան դրա վառ օրինակն է։ Պարզ տեսանելի է, որ մեր տեսակետները տարբերվում են, բայց մենք կարողացանք գտնել միասին աշխատելու հնարավորություն։ Արդյունքներից մեկը սահմանադրական հանձնաժողովն է՝ ՄԱԿ-ի 2254 բանաձևի միակ գործող մեխանիզմը»,- ընդգծել է թուրք դիվանագետը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter