
Քաղաքացիական պայքարը շարունակվում է
Բնապահպան ակտիվիստները տեղեկացնում են, որ այսօր Մաշտոցի պուրակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք ստորեւ:
12:00 - 16:00 ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։ Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երեւան քաղաքի Գլխավոր պողոտային հարող «Մաշտոցի» պուրակ, տնկիներ վերցնելու համար։ Վերը նշված վայրում ձեւավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից եւ աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաեւ ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու եւ դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։
18:18 «Քաղաքացիական ամբիոն» Նինա Ստեփանյան, բուսաբան, կենսաբանական գիտ. թեկնածու, Թեման` 1. «Կանաչապատո՞ւմ, թե՞ «կանաչահատում» և (ծառերի խորը էտում` արդյո՞ք դա ճիշտ է)» և 2. «Հերթական կանաչ տարածքների զավթում (ընդհանուր օրինաչափություններ)»
20:00 - 21:00 Մաշտոցի պուրակում ԱՅՐՈՒՁԻ հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրվի նաև «Այրուձի» ֆիլմը:
Մեկնաբանել