HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

100 անձնագրային տվյալի դիմաց հեռուստացույց կամ սառնարան

Երեկ Էջմիածնում մի կին մոտեցավ ինձ եւ սկսեց «քաղցր» խոսել: Հետո պարզվեց, որ նա ակտիվ ՕԵԿ-ական է (այդպես ներկայացավ): Նրա ջերմ զրույցն ամենեւին էլ մարդկային պարզ շփում չէր, այլ փորձում էր ինձ համոզել, որ ես «ջահել տղա եմ», «լիքը ընկերներ ունեմ» եւ կարող եմ օգտակար լինել եւ իրեն, եւ կուսակցությանը:

ՕԵԿ-ական ներկայացած կինը խնդրում էր իրեն օգնեմ, որ 100 անձնագրային տվյալ հավաքի, քանի որ դրա դիմաց կուսակցության վերնախավը խոստացել է իրեն կամ գումար տրամադրել, կամ էլ կենցաղային իրեր` սառրանարն կամ հեռուստացույց: Ակտիվիստը հավաստիացնում էր, որ եթե 30 ստորագրություն էլ հավաքեմ, ապա իր գումարից ինձ էլ «բաժին կտա»:

Երբ զրույցի վերջում նրան ցույց տվեցի լրագրողական վկայականը, նա անմիջապես հեռացավ, ասելով` «գլխիս չսարքես, մենք իրար ոչ տեսել ենք, ոչ էլ խոսել»:

ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ՕԵԿ-ում նման «ակցիաներ» չկան:

«Հնարավոր է՝ դա կազմակերպված բան լինի, հավաստիացնում եմ, որ նման բան չկա»,-ավելացրեց ՕԵԿ մամուլի խոսնակը:

Մեկնաբանություններ (3)

Գրիշա Բալասանյան
Այնքանով էր միամիտ, որ սկզբում արդար ընտրությունների քարոզ էր անում, իսկ հետո, ով նրան լսում էր, իր առաջարկն էր անում: Ճշտել եմ նրա բնակության մոտավոր հասցեն, եթե այդքան հետաքրքրված եք կարող եք գնալ ինքներդ պարզել` միամիտ էր, թե ոչ:
Գրիշա
էդ կինը էդքան միամիտ էր հա, որ անծանոթ մարդուն մոտենում ու առեւտուր էր անում մի էդպիսի հարցով, մի քիչ ճշմարտանման բան հնարի Գրիշա, ՕԵԿ-ը լիքը կպնելու տեղերա տալիս
Yura
Vay sa BULKU knqahayr@ chi?:))) isk tesel eq HHK-i HAKAGOVAZD@???????? Ushadir knaeq erb BULKINA asum Havatanq vor POXENQ:)))))))))))))))))))))))))))) LRIV HAKAGOVAZGA........................... Aysinqn der na ev ira nman corumpacvacnery der sharunakelu en mnal karavarutiunum...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter