HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարինե Հովակիմյան, Կարեն Մարդանյան, Սևակ Համբարձումյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը երեկ մակագրվել է

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ ստացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը:

Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ գործը երեկ մակագրվել է, նախագահող դատավորը  Նարինե Հովակիմյանն է, կազմում են դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քրգործը կարճելու և վերը նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել է ապրիլի 6-ին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատավորը նման որոշում է կայացրել, քանի որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter