
Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում
Խորհրդարանը հերթական նիստում ընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Գեղամ Հովեյանի թեկնածությունը:
Վերջինս 2008-2018 թվականներին աշխատել է Վերահսկիչ պալատում, մինչ այդ` Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարություններում:
ԱԺ հաշվեքննիչ հանժնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել 98-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ է քվեարկել՝ 95, դեմ` 2 պատգամավոր:
Նիստը վարող Ալեն Սիմոնյանը շնորհավորեց ՀՊ-ի նորընտիր անդամին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել