HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ճիշտ երկիր է ընտրել

Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը Հոլանդիայից վերադարձել է առանց նախարարության գլխավոր մասնագետի։ Վերջինս պարզապես հրաժարվել է վերադառնալ և փախել է հյուրանոցից։

«ՉԻ» - Այդ մարդուն, իհարկե, կարելի է հասկանալ։ Նա պետական պաշտոնյա է եղել, զբաղվել է սոցիալական հարցերով և, բնականաբար, շատ լավ գիտի, թե ինչ վիճակում է Հայաստանը։

Բայց պատկերացրեք մեր կառավարության անդամների վիճակը։ Նրանք օրումեջ գնում են արտասահման, ճառեր են արտասանում Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ծրագրեր են ներկայացնում, ու հանկարծ՝ այդպիսի խայտառակ փաստ։ Ընդ որում՝ հենց միայն այդ փաստի շնորհիվ Եվրոպայում շատ ավելի հստակ պատկերացում կկազմեն Հայաստանում տիրող վիճակի մասին։ 

Ի դեպ, կարելի է չկասկածել, որ Հայաստանի պետական կառույցների աշխատակիցների մեծ մասը կնախանձի այդ մարդուն, ու հիմնական արձագանքը կլինի սա. «Հա, դե, ճիշտ էլ արել ա, ստեղ մնում էր ի՞նչ աներ»:

Այլ հարց է, որ նրա արարքը պետության հանդեպ, մեղմ ասած, անբարոյականություն է: Բայց դե, մեր մեջ ասած, համապատասխան էլ երկիր է ընտրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter