HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Մայիսի 7-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի տեղեկացմամբ` 2020-ի փետրվարին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ մեր երկրում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է, որ սահմանամերձ բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա:

Ըստ զեկուցողի` ավելացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը:

Նմանատիպ կարգավորումներ նախատեսված են ԱՊՀ մի շարք պետություններում, մասնավորապես` ՌԴ-ում եւ Բելառուսի Հանրապետությունում:

Առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թուլյտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված  ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Իրավախախտումը կատարած անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով գործող երեսնապատիկի փոխարեն:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Կոնջորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter