HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյան. «Նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում»

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պարզաբանում է տարածել ատաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մայիս 7-ի հրապարակման առնչությամբ, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ:   

«Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:

Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- ասված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter