HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղաղապահ զորախումբը Լիբանանից վերադարձել է Հայաստան

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter