HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 10-ից Երևանի մի շարք մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Առողջապահության նախարարի հրամանով՝ վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը:

Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան

ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,

բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կյամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,

գ/ հերթագրված երեխաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter