
Ադրբեջանը ևս 6 զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիս ամսվա վերջ Արցախի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բացել ևս 6 զորամաս։ Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 8-ին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։
«Հայաստանի հետ պետական սահմանի պահպանության և պաշտպանության կազմակերպման նպատակով, որն անցնում է Զանգելանի (խմբ. Կովսական), Կուբաթլուի (խմբ. Որոտան) շրջաններով և Լաչինի (խմբ. Բերձոր) շրջանի մի հատվածով, ստեղծվել են սահմանային-մարտական կետեր։ Վերջին երկու ամսվա ընթացքում այդ ուղղություններով բացվել են տասը նոր զորամասեր, իսկ մինչև մայիսի վերջ կավարտվի ևս վեց զորամասի շինարարական և վերանորոգման աշխատանքները»,- նշել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը։
Լուսանկարը՝ արխիվային/Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայություն
Մեկնաբանել