
Երուսաղեմում պաղեստինցիները բախվել են Իսրայելի ոստիկանության հետ. կա ավելի քան 220 տուժած
Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ընթացքում տուժել է առնվազն 220 մարդ։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Տուժածներից 205-ը պաղեստինցիներ են, առնվազն 17-ն էլ Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ։
Պաղեստինի Կարմիր մահիկի տվյալներով՝ առնվազն 108 պաղեստինցի հոսպիտալացվել է՝ հիմնականում ռետինե փամփուշտներից ստացած վիրավորումներով։
Israeli police enter Al Aqsa Mosque in occupied East Jerusalem, attack Muslim worshippers with stun grenades pic.twitter.com/INDdnknZDH
— TRT World (@trtworld) May 7, 2021
Պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև բախումը գրանցվել էր մայիսի 8-ին Ալ Աքսա մզկիթի մոտ, որը գտնվում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։ Ինչպես հայտնում է Reuters-ը, բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի որոշմամբ պաղեստինցի ընտանիքների այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ Բախումների ընթացքում ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։
ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը կողմերին հանդարտության կոչ են արել։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պահանջել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ ուժի կիրառումը պայմանավորված է եղել կարգուկանոնի հաստատմամբ։
Ալ Աքսա մզկիթը իսլամի սրբավայրերից մեկն է, որը գտնվում է Հին Երուսաղեմում։ Այստեղ է գտնվում նաև հրեաների սրբավայրերից մեկը՝ Տաճարի լեռը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել