HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտոմեքենայի հարվածից սատկել է 28 ոչխար, վնասվածք ստացել՝ 7-ը

Ասօր առավոտյան  ժամը 5-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Էջմիածնի հատվածում մեծ արագությամբ ավտոմեքենան հարվածել է Արթուր Թամոյանի ոչխարներին, ինչի հետևանքով 28 գլուխ ոչխար տեղում սատկել է, 7- ոչխար էլ ստացել են լուրջ վնասվածքներ:

Արթուրը «Հետքին» պատմեց, որ ոչխարներին տանում էին Էջմիածնի Զվարթնոց թաղամաս, որտեղից էլ ոչխարներին պետք է տեղափոխեին սար: Արթուրն ազգությամբ եզդի է: Ասաց, որ քանի հոգով են եղել, պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, սակայն, ընթացող մեքենան բարձր արագություն է ունեցել և հարվածել է ոչխարներին:

«Մեր մեքենան հետևից վթարային լույսերը միացրած գալիս էր: Մենք էլ մի քանի հոգով էինք, մեր ձեռքին բատարե կար, որ նշան տային, վարորդներն իմանային: Շատ բարձր արագությունով երկու մեքենա էին գալիս, իրար ավգոն էին մտել, մի ծայրից մտավ, մյուս ծայրից դուրս եկավ»,-ասաց Արթուր Թամոյանը:

Նշենք, որ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ժամը 9-ի սահմաններում, իսկ հարվածող ավտոմեքենայի վարորդը եղել է դեպքի վայրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter