HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինական հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս. Հայաստանը ևս անկման վտանգի գոտում էր

Չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորներն ընկել են Հնդկական օվկիանոս։ Այդ մասին հայտարարել են Չինաստանի իշխանությունները։ 18 տոննա զանգված ունեցող օբյեկտի մուտքը մթնոլորտի հաստ շերտեր անկառավարելի էր, իսկ ամերիկացի ռազմական փորձագետները մտահոգություն էին հայտնել, որ դրա բեկորները կարող էին ընկնել բնակելի տարածքների վրա։ Չինական «Չանչժեն 5-B» հրթիռն ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի առաջին մոդուլը։

Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում էին, որ բեկորները կընկնեն հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Հայաստանի տարածքը ևս գտնվում էր բեկորների անկման վտանգի գոտում՝ գտնվելով հյուսիսալին լայնության 40 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի հատվածում։

Չինական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ աստիճանը մթնոլորտ էր մտել կիրակի օրը՝ Պեկինի ժամանակով 10:24-ին (Երևանի ժամանակով 06:24-ին)։ Դրա մեծ մասն այրվել էր մթնոլորտում, սակայն որոշ բեկորներ ընկել են Հնդկական օվկիանոս՝ Մալդիվյան կղզիներից դեպի արևմուտք ընկած շրջանում։ 

Ամերիկյան տիեզերական ուժերը հաստատել էին, որ չինական «Չանչժեն 5-B» հրթիռը մթնոլորտ էր մտել Արաբական թերակղզու ուղղությամբ։ Ընդորում, ամերիկացիները նշել էին, որ չգիտեն, թե որտեղ են ընկել բեկորները 

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական տիեզերական ծրագրում և փորձում է շրջանցել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային։ «Չանչժեն 5-B» հրթիռն արձակվել էր 2021 թվականի ապրիլի 29-ին և ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի բազային մոդուլը։ Դրա շրջանաձև ուղեծրի բարձրությունը կազմում էր 160-ից (պերիկենտրոնում) մինչև 375 (ապոկենտրոնում) կիլոմետր։

Լուսանկարը՝ VCG via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter