HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր։

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։

Հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter