Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ին ստորոգրած որոշմամբ Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:
Կենսագրական տվյալներ.
Վարդուհի Գրիգորյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 18-ին, Երևանում:
1995-2001 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական համալսարանում` դեղագիտության ֆակուլտետում:
2000-2001 թվականներին անցել է ինտերնատուրա Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` որպես դեղագետ:
2001-2011 թվականներին աշխատել է առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում` որպես առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետ:
2013-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բժշկական տեխնոլոգիաների և մարդասիրական օգնության համակարգման բաժնի պետի, ապա վարչության պետի պաշտոնները:
Վարդուհի Գրիգորյանը ամուսնացած է, ունի 2 երեխա:
Աշխատանքային գործունեության ընթացքում 2016 թվականին պարգևատրվել է առողջապահության նախարարի պատվոգրով, 2020 թվականին արժանացել է վարչապետի շնորհակալագրին, 2021 թվականին պարգևատրվել «Մխիթար Հերացի» մեդալով:
Հգ. վարչապետի պաշտոնակատարի որոշման և ԱՆ-ն հաղորդագրության մեջ տիկին Գրիգորյանի անվան անհամապատասխանություն կա: Ըստ այդմ հարցում ուղարկեցինք ԱՆ պարզաբանում ստանալու նպատակով: ԱՆ-ն հայտնեց. «Անձնագրով Վարդանուշ է, ինչպես նշված է Կառավարության որոշման մեջ: Պարզապես ընդունված դիմելաձևը Վարդուհի է»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել