Հայփոստը գործարկել է ներհանրապետական նոր «Սպրինտ» ծառայություն
«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է մինչև 2 կգ ապրանքային ներդրանքով առաքանիների ներհանրապետական առաքման նոր «Սպրինտ» ծառայություն, որով նախատեսվում է առաքումն իրականացնել 2 օրվա ընթացքում:
Հայփոստ ընկերության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ ծառայությունը յուրաքանչյուր առաքանու համար գեներացնում է ունիկալ գծանիշ կոդ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առցանց հետևել առաքանու հանձնման գործընթացին:
«Սպրինտ» ծառայության շրջանակում Հայփոստի հաճախորդներն առաքանու հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ կստանան ծանուցում SMS հաղորդագրության միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել