Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակվեցին հունիսի 20-ին
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը 2021 թվականի հունիսի 20-ին նշանակելու մասին:
Նա հիմք է ընդունել Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները՝ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը։
Նախագահի ստորագրած հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել