Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ ընդամենը իրականություն
«Առանց կրթության ոչ մի կարիերա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իրոք, այսօր առանց կրթության շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում, բայց մի մասի համար էլ այն ոչինչ է: Սա սովորական «երևույթ» է և շատերին է հայտնի: Սակայն ո՞վ գիտի, թե յուրաքանչյուր օր ինչեր են կատարվում հանրապետության մի քանի դպրոցներում: Ես դեպքերը կբաժանեմ երեք խմբի`
1.Շատ աշակերտներ ունեն ունակություններ և սովորում են (նրանք կազմում են դպրոցում սովորողների 60%-ը),
2.Մյուս մասն էլ ունի ունակություններ, սակայն չի սովորում (35%)
3.Մի մասն էլ ոչ ունի, ոչ սովորում է (5%)
Իսկ, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ երկրորդ դեպքում աշակերտները չեն սովորում: Ցավոք, այս խդիրը դեռևս պարզաբանված չէ, և դրա դեմ «կանխարգելիչ միջոցառումներ» չեն կազմակերպվում: Այսպես օրինակ. ոչ ոք չգիտի (այդ թվում՝ նաև ուսուցիչները), որ յուրանքանչյուր դաս սկսելուն պես երկրորդ խմբին պատկանող աշակերտները միացնում են բջջային հեռախոսները, մուտք գործում համացանց, ավելի ճիշտ` «Odnoklassniki.ru» սոցցանց, դրանք դնում սեղանի տակ և դասը լսելու փոխարեն ամբողջ դասի ընթացքում տարվում են համացանցով:
Մի մասը բջջային հեռախոսների «Bluetooth» ծրագրի միջոցով դասի ընթացքում միմյանց են փոխանցում երաժշտություն, լուսանկարներ և հաղորդագրություններ: Ի դեպ, նախկին թղթերով նամակագրությանը փոխարինելու է եկել ժամանակակից «SMS CHAT»-ը:Մի մասն էլ մաստակը բերանում անցկացնում է ամբողջ դասը, զարմանալի է, բայց այս խմբի մեջ ճնշող մեծամասնություն են կազմում լավ սովորող աղջիկները:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ աշակերտների մյուս մասն էլ դպրոցական պայուսակները բոլոր դասագրքերով հանդերձ թողնում է դպրոցում. «Ինչո՞ւ տանել տուն, եթե միևնույն է չենք սովորելու, միայն ավելոդ ծանրություն ենք կրում»: Այս ամենի հետ մեկտեղ դպրոցի «լավ» տղաները (վատ սովորողները) ծաղրում են այն տղաներին, որոնք սովորում են: Աշակերտների մի մասն էլ կարողանում է դասը պատմելու փոխարեն հեշտությամբ այն կարդալ: Դա լինում է այսպես. դասը պատմող աշակերտը կանգնում է առաջին նստարանի մոտ, այդտեղ նստած աշակերտը դասագիրքը, բայց հակառակ կողմով, հրում է դեպի սեղանի ծայրը: Տառերը հակառակ կարդալը նրանց մոտ հմտություն է դարձել: Շատերը դասերի ընթացքում (ոչ բոլոր դասերի) երաժշտություն են լսում, այն էլ այնպես, որ բոլորը լսեն, միայն թե ուսուցիչը բարկանում է նրանց վրա, սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում: Մոռացա նշեմ, որ «ֆիզկուլտուրա» առարկան դարձել է «ժամանցի և հրճվանքի» առարկա:
Ահա այսպիսին է 2-րդ և 3-րդ խմբերին պատկանող աշակերտների վարքը:
Կլարա Գասպարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել