HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողություններն անվանել է ահաբեկչություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը` մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, որտեղ Երուսաղեմում Իսրայելի գործողություններն անվանել է ահաբեկչություն: Այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Իսրայելի հարձակումը Ալ Աքսու մզկիթի և պաղեստինցիների նկատմամբ: Նախագահ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի հարձակումն անվանել է ահաբեկչություն և խստորեն քննադատել այդ ստոր հարձակումը, որը վիրավորել է ոչ միայն մուսուլմանների, այլև ամբողջ մարդկության խիղճը»,- նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: 

Էրդողանի խոսքերով` Անկարան «կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մոբիլիզացնի ողջ աշխարհին և, առաջին հերթին, իսլամական աշխարհին՝ կանգնեցնելու ահաբեկչությունն ու Իսրայելի ներխուժումը»: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան մշտապես կաջակցի պաղեստինցի եղբայրներին և քույրերին: 

Էրդողանի ու Աբասի բանակցություններին մասնակցել է նաև ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման միացյալ քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան:  

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին և 10-ին Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Ինչպես հայտնել էր Reuters-ը, բախման պատճառ էր դարձել Իսրայելի դատարանի կողմից պաղեստինցի ընտանիքներին այդ տարածքից վտարման հնարավոր որոշումը։ Մայիսի 8-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի ոստիկանությունը կիրառել էր ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել էին քարեր, պայթուցիկ շշեր և այլ առարկաներ։

Լուսանկարը՝ Presidential Press Office/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter