HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անհայտ անձը կրակ է բացել Կազանի դպրոցներից մեկում. կա 8 զոհ

Անհայտ անձը կրակ է բացել Կազանի թիվ 175 դպրոցում։ Պաշտոնական տվյալներով կա 8 զոհ, ևս 32-ը հոսպիտալացվել են։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ, տեղեկություններ էին առկա տասնմեկ զոհերի և կրակահերթ բացած երկու անձանց մասին։ Զոհվածներից 1-ն ուսուցչուհի է, մյուս 7-ը՝ աշակերտներ։

Ականատեսները պնդում են, որ հրաձգությունից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ կրակողը դեռահաս է, որին հաջողվել է ձերբակալել։ Համացանցում առկա տվյալների համաձայն 19-ամյա Իլնազ Գալյալիևը չորս տարի առաջ սովորել է այդ դպրոցում։ Առավոտյան թուրքական Hatsan Escort տիպի հրազենով ժամանել է դպրոց և կրակ բացել այնտեղ։ 

Դեպքից մի քանի օր առաջ հանցագործը Telegram-ում բացել է «Աստված» անունը կրող ալիք, որտեղ իրեն «աստված է հռչակել» և սպառնացել վերացնել «բիոաղբին»։ Մայիսի 11-ի առավոտյան իր ալիքում նա լուսանկար է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ գնում է դպրոց՝ սպանելու, որից հետո էլ ինքնասպան կլինի։ Նրա տելեգրամյան ալիքն արդեն իսկ ջնջվել է։  

Գալյայիևն իր թիրախում վերցրել է 8 ա դասարանը։ Զոհվածների մեծ մասը սովորել են այդ դասարանում։ Ականատեսները պնդում են, որ նա շարժվել է հենց այդ դասարանի ուղղությամբ։

Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 21 բրիգադ։ Դպրոցի մոտ է եղել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը։ Երկրի բոլոր դպրոցներում ուժեղացվել է անվտանգությունը։

Ոստիկանությունը երեխաներին տարհանել է դպրոցից, որոշ աշակերտներ դուրս են թռել լուսամուտներից՝ փորձելով խուսափել կրակահերթից։ 

Ի սկզբանե նշվում էր երկու հանցագործների մասին։ Նույնիսկ Թաթարստանի իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում էին, որ երկրորդ մասնակիցը հնարավոր է գերեվարել է մի քանի մարդու։ Ավելի ուշ, Թաթարստանի նախագահը հերքել է երկրորդ հրաձիգի վերաբերյալ լուրը։ 

Ընդհանուր առմամբ, դպրոցում եղել է 714 աշակերտ և մոտ 70 աշխատակից, ներառյալ 52 ուսուցիչ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter