HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ-ի հայտարարությունը դատավորների ընդհանուր ժողովի վերաբերյալ

ԲԴԽ-ն հաղորդագրություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ.

«Հավատարիմ մնալով դատական իշխանության նկատմամբ որդեգրած՝ ապատեղեկատվությունը լուրի տեղ մատուցելու անհեռանկար գործելաոճին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության  դատավորների ընդհանուր ժողովի նիստին, հրապարակել իրականության հետ աղերս չունեցող, ուղղորդված լրատվություն՝ պիտակավորելով ժողովի ընթացքը, դատավորներին, իրավունք վերապահել մասնակիցների իբրև մեծամասնության անունից գնահատականներ հնչեցնել: 

Կարևորելով հանրության առջև հաշվետվողականությունը,  դատավորների ընդհանուր ժողովի օրակարգի և ընթացքի վերաբերյալ հասարակությանը օբյեկտիվ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելու, ապատեղեկատվությունից զերծ պահելու նպատակով, հարկ ենք համարում իրազեկել, որ սույն թվականի մայիսի 7-ին հրավիրված  դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն):

Ժողովի մասնակցի կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել լրացուցիչ հարց, որը քվեարկությամբ մերժվել է: 

Ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:

Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում: 

Ընդհանուր Ժողովի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը»։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter