HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերգեյ Լավրով․ «Հուսով ենք, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի ականապատ տարածքների քարտեզները»

Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տեսնել Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները։ Այս մասին մայիսի 11-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բավքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։

«Մենք բարձր ենք գնահատում երեք երկրների փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը, որը, չեմ ցանկանում առաջ ընկնել և նրանց փոխարեն գնահատականներ տալ, բայց արդյունավետ է գործում։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ մոտ ապագայում կտեսնենք այդ աշխատանքի առաջին արդյունքները»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի Լեռնային Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզները։ 

«Մի քանի օր առաջ Երևանում քննարկել էինք այս հարցը։ Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի իշխանությունները հասկացել են այս հարցի լուծման անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերն արդեն իսկ արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հույս ունենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագացվի և թույլ կտա ամբողջությամբ լուծել այս խնդիրը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովը շեշտել է՝ Ռուսաստանը կողմ է, որ մարդասիրական բոլոր հարցերը լուծվեն առավալեգույնս օպերատիվ կերպով՝ առանց որևէ նախապայմանների, մասնավորապես զոհվածների աճյունների փոխանակումը, ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագրերը պարզելը, ինչպես նաև ականապատ տարածքների հարցը։

***

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ստորագրվեց համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը կազմակերպելու համար ձևավորվեց աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։ 

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter