HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել է, որ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից ևս մշակվել է 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակներում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter