HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային պատվաստումները շարունակվում են

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին:

Հարկ է նշել, որ շարժական պատվաստումային կետը ծանրաբեռնված էր այցելուներով, որոնք հետաքրքրվում էին, թե ի՞նչ պատվաստանյութով և ի՞նչ կարգով է հնարավոր պատվաստվել: 

Անահիտ Ավանեսյանը լսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններն ու  պարզաբանել  նրանց անհանգստացնող հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter