HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորշ արջերը՝ Վայոց ձորում (լուսանկարներ)

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահի տեսախցիկի առջև այս անգամ հայտնվել են գորշ արջերը, որոնց ազատությունը շատ բարձր է գնահատվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի հաղորդագրության համաձայն՝ գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայում տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv): ԿԳ տվյալները փաստում են՝ այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը:

Կադրերը ֆիքսվել են Վայոց ձորի մարզում․ կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը ձգվում է Արարատից մինչև Վայոց ձոր։

Ամբողջ տարածքում FPWC կողմից կառավարվող CWR-ի անտառապահներն իրականացնում են մասնավոր կերպով մշտական և աչալուրջ պահպանություն՝ թույլ չտալով որսագողություն, անտառհատումներ և բնության նկատմամբ այլ հանցագործություններ։ Բազմաթիվ երկրներ զրկված են վայրի բնության մեջ նման բազմատեսակ կենդանական և բուսական աշխարհ ունենալու հնարավորությունից, իսկ Հայաստանն այս առումով յուրահատուկ է, ուստի պետք է արվի ամեն հնարավորն այս բազմազանության պահպանության ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter