HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը այցելել է հաշմանդամ երեխաների «Փրկություն» կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 14-ին այցելել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների հ/կ և ծանոթացել կենտրոնի գործուներությանն ու խնդիրներին: Կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը քաղաքապետին է ներկայացրել շենքային պայմանները բարելավելու առաջնայնությունները, մասնավորապես թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը:

«Հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիները նույնպես քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են։ Իմ հանձնարարականով այսուհետ քաղաքաշինական որևէ նախագիծ չի հաստատվի, եթե դրանում թեքահարթակներ նախատեսված չլինեն: Փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նույնպես հանձնարարված է հետիոտն անցումներում համապատասխան թեքություններ կահավորել»,- անդրադառնալով հաշմանդամների խնդիրների ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին՝ նշել է քաղաքապետը։ Տարոն Մարգարյանը նաև հավաստիացրել է, որ քաղաքապետարանը կաջակցի կենտրոնին՝ ինչպես ներկայացված խնդիրները լուծելու, այնպես էլ զբաղեցրած տարածքի իրավական կարգավիճակը հստակեցնելու հարցում:

Քաղաքապետը կենտրոնի բակում նաև ծառ է տնկել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter