HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու ևս մեկ անձ ձերբակալվել են

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, և դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այսինքն, համապատասխանաբար պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով,  իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նշենք, որ միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով են  ծեծի ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը։

Լուսանկարում՝ Արևիկ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter