HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների հետ մայիսի 7-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել ու, մեքենայով հանդերձ, Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել Թալինի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի, որն անցած տարվա հունիսից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան՝ հայտնաբերելով «UZI» գրառմամբ հրազեն՝ լիցքավորված 27 փամփուշտով։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter