HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արամ Վարդանյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն, ում վարույթում դռնփակ քննվում է Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս գրավի չափը 50 մլն դրամ է։

Հիշեցնենք, որ Վարդանյանի գործը վարույթ ընդունելուց հետո, անդրադառնալով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցին, դատավոր Վաչե Մարգարյանը որոշել էր նրան 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այս որոշումը բեկանել է, Վարդանյանը նորից կալանավորվել է։ Վաչե Մարգարյանի վարույթում գործի քննության ընթացքում, փաստորեն, նորից քննության առարկա է դարձել Վարդանյանի խափանման միջոցի հարցն, ու դատավորը որոշել է նրան ազատ արձակել։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter