HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Freedom House-ը հորդորում է Ադրբեջանին հետաքննել հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց պաշտպանության ու վերադարձի վերաբերյալ։ Կազմակերպության հայտարարությունում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտության արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ: Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter