HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել դիզվառելիքի մատակարարման ուշացումների պատճառով

Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, մայիսի 12-ին Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։

Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը և վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter