
Գրանցվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 354-ով՝ ընդհանուր կազմելով 219 950: Նախօրեին կատարվել է 3892 թեստավորում (ընդհանուր՝ 1 023 251): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 16 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4272 է:
Առողջացել է ևս 403 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 206 078-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1050 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել