HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբոտների մրցույթ մինչև 20 տարեկանների համար

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակում (ԱրմՌոբոտիքս) հայտարարում է «Գծին հետևող ռոբոտ 2012» մրցույթի գրանցումը, որն իրականացվում է http://digitec.am/armrobotics.php?id=186 կայքում մինչև մայիսի 4-ը:

Մրցույթը նախատեսված է մինչև 20 տարեկանների համար. «Մենք կարևորում ենք հատկապես դպրոցականների և ցածր կուրսերի ուսանողների մասնակցությունը ԱրմՌոբոտիքսին: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու և իրենց կարողությունները ցուցադրելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել և պատրաստել այնպիսի ռոբոտ, որը պետք է ճանապարհ անցնի լաբիրինթոսում, գտնի բոլոր վերջնակետերը և ետ վերադառնա իր անցած ամենակարճ ճանապարհով: Դաշտը (լաբիրինթոսը) իրենից ներկայացնում է սպիտակ հարթություն, որի վրա կան սև գծեր և քառակուսիներ: Լաբիրիթոսն ունի 4 և ավելի վերջնակետեր, որոնցից յուրաքանչյուրը կամայականորեն կարող է լինել սկզբնակետ ռոբոտի համար:   

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, աջակիցներն են՝ «ԱրթինՎարուժան», «Դ-Լինկ» ընկերությունները, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter