HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի լրատվական ծառայությունը:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է երկու պետությունների միջև դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարեւորել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել։

Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների ընտանիքներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները։

Ըստ տարածված հաղորդագրության՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter