HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունների մշտադիտարկման համար դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով՝ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Աշխատանքային խումբը կղեկավարի գլխավոր դատախազը: Խմբում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նաև դատախազության և վերջինիս աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ունեն գործառույթներ կապված ընտրական հանցագործություններով իրականացվող քրեական վարույթների, տեղեկատվության հավաքագրման և մշակման հետ:

Ինչպես ասվում է դատախազության հաղորդագրությունում, աշխատանքային խումբն իրականացնելու է ընտրական գործընթացների վերաբերյալ ԶԼՄ-ների և տեղկատվական-համացանցային այլ ռեսուրսների հրապարակումների լայնածավալ մշտադիտարկում, ուսումնասիրելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ վերոնշյալ մշտադիտարկմամբ, ինչպես նաև այլ եղանակներով ստացված հաղորդումները բավարար հիմքերի դեպքում ընթացքավորման, ենթակայության հարցերի որոշումը, աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս:

Խմբի խնդիրների մեջ է մտնում նաև կատարվող վերոնշյալ աշխատանքների և դրանց ընթացիկ արդյոնքների վերաբերյալ պարբերաբար և օպերատիվ կերպով լուսաբանում ապահովելը:

Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունում կգործարկվի թեժ գիծ՝ ընտրություններում ներգրավված սուբյեկտների ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով, որի մասին կիրազեկվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter