HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզպետարան. հակառակորդն աշխատանքներ է իրականացնում եռակողմ հայտարարությամբ իր վերահսկողության տակ անցած հատվածներում

Գեղարքունիքի մարզպետարանը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Ադրբեջանի զինուժը Վարդենիսի ուղղությամբ առաջ է շարժվել: Մարզպետարանի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է հետևյալը:

«Մայիսի 12-ին տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե իբր թշնամին Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում դիրքերն առաջ է բերել:

Հայտնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հակառակորդը այս պահին աշխատանքներ է իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր վերահսկողության տակ անցած  այն հատվածներում, որտեղ ամիսներ առաջ եղանակային պայմանների պատճառով չէր հասցրել դիրքավորվել: Հակառակորդի դիրքավորման ընթացքում ի հայտ եկած կասկածելի հատվածները ճշգրտվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների կողմից: 

Վստահեցնում ենք, որ իրավիճակը լիովին  վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:

Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»: 

                                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter