HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ զորամիավորումում ուսումնական տագնապ է հայտարարվել

Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։ 

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter