Դեմոկրատները Մասիս էին գնացել
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ նախընտրական հերթական հանդիպումը այս անգամ Մասիս քաղաքում` Ա.Բաբաջանյանի անվ. երաժշ. դպրոցում: Դահլիճը մարդաշատ էր, ընդունելությունը` ջերմ:
Մասիս էին մեկնել ՀԴԿ համամասնական ցուցակի թեկնածուները:
Մեծամասնություն էին կազմում երիտասարդները, մասնավորապես` ասորական համայնքի ներկայացուցիչները, ուստի ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հատկապես անդրադարձավ Հայաստանի ազգային փոքրամասնություններին, երիտասարդությանը հետաքրքրող կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներին, տեղի ունեցավ անկեղծ ու շահագրգիռ քննարկում բնակչությանը հուզող կենսական հարցերի շուրջ, ծավալված հարց ու պատասխանի արդյունքում վեր հանվեցին երկրի համար հրատապ հիմնախնդիրներ: Մասնակիցները համակարծիք էին, որ երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
Կարևորելով ստվերի, մենաշնորհի և օլիգարխիայի դեմ պայքարը, Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ անհնար է Հայաստանում իրականացվող որևէ բարեփոխում, առանց վերոհիշյալ քաղցկեղանման երևույթները արմատախիլ անելու:
ՀԴԿ լրատվական ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել