Ավինյանը հեռավար մասնակցել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին
Մայիսի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հեռավար մասնակցել է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» (ԱԽՈԵ) վարկային ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին: Նիստի ժամանակ ներկայացվել է ծրագրի առաջընթացի ամփոփ հաշվետվությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ կարողությունը՝ ընկերություններին արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների տրամադրման ոլորտներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել