
ԱԱԾ-ին Կապանում և Գորիսում հողամասեր կհատկացվեն սահմանների ամրապնդման համար
Կապանում և Գորիսում գտնվող հինգ 0.5 հեկտար մակերեսով հողամասեր կամրացվեն Ազգային անվտանգության ծառայությանը: Կառավարության ապրիլի 13-ի որոշմամբ՝ Հայաստանը կընդունի Կապան համայնքի կողմից նվիրված հողամասերը եւ Հայաստանի սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացնի Ազգային անվտանգության ծառայությանը: Գործադիրի որոշումն ընդունվել է չզեկուցվող հարցերի փաթեթով:
Հողամասերը գտնվում են Կապան համայնքի Դավիթ-Բեկ, Կաղնուտ, Սզնակ և Գորիսի Շուռնուխ գյուղերում:
Կառավարության հիմնավորմամբ՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել