HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել մի քանի թեկնածուների գրանցումները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում հանձնաժողովն ընդունել է որոշում` 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (Այ Էֆ Ի Էս) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը: 

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Հայկ Սուլթանյանի (թիվ 35 ընտրատարածք), Հայկ Բարսամյանի (թիվ 38 ընտրատարածք), Կարեն Սմբատյանի (թիվ 11 ընտրատարածք), Սուսաննա Աբրահամյանի (թիվ 40 ընտրատարածք) գրանցումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նարինե Միրզոյանի (ընտրական ցուցակի 116-րդ համար) գրանցումը` հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: 

ԿԸՀ-ն հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել է նաև քաղաքացի Գ. Պերկուպերկյանի 11.04.2012թ. դիմումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter