
Սիսիանում ջրից թունավորումը ջրատարի անսարքության հետեւանքով է. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց:
Հարցին, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը մասնակցել ԱԽ նիստին՝ չլինելով անդամ, նախարարի պաշտոնակատարը չպատասխանեց: ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նույնպես չպատասխանեցին լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ նիստից հետո տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ:
Անդրադառնալով Սիսիանում տեղի ունեցած թունավորման դեպքին՝ Ավանեսյանը հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման վերաբերյալ այս պահին որևէ բան չի հուշում:
«Դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է: ՀՎԿԱԿ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Սիսիան, վերցրել նմուշներ ջրի բոլոր կետերից, այժմ փորձաքննություն է իրականացվում»,- ասաց Ավանեսյանը:
Մեկնաբանել